Ներկայացվել է LG G8 ThinQ սմարթֆոնը

Ներկայացվել է LG G8 ThinQ  սմարթֆոնը

LG  ընկերությունը  MWC 2019-ի ժամանակ ներկայացրել է իր նոր՝  G8 ThinQ մոդելը, որի գլխավոր առանձնահատկությունը երակների լուսանկարի ճանաչման համակարգն է։

LG G8 ThinQ

Մոդելը ստացել է  6,1 դյույմանող  OLED էկրան, որն ունի 8 մպ դիմային տեսախցիկի համար նախատեսված կտրվածք։ Տեսախցիկի  անմիջապես կողքին տեղակայված  արտհետսական բանականութամբ հագեցած ToF սենսորը, որը նխատեսված է շարժումները ճանաչելու համար։ Տեխնոլոգիային ստացել է Z Camera անվանումը։

Եվ մեկ առանձնահատկությունը՝  Hand ID-ի գործառույթն է։ Սա հեռախոսը ապակոդավորելու եզակի հնարավորություն է, որը իրականացվում է ափի երակների պատկերը սքանավորելու արդյունքում։ Ի դեպ՝ շուկայում նման առաջարկ դեռևս չկա։

Բացի այդ սմարթֆոնն ունի AirMotion՝ ժեստերով կառավարելու գործառույթը։ Միացնելով մատներն իրար՝ կարելի է գործարկել հավելվածները։ Ժեստերով նաև կարելի է կարգավորել ձայնի ուժգնությունը։

Սմարթոֆոնու տեղադրված է Snapdragon 855 պրոցեսոր, ունի 6 գբ օպերատիվ և  128 գբ ներկառուցված հիշողություն։ Հիմնական տեսախցիկը երկու մոդուլանի ՝ 12+15 մպ հզորությամբ։

Թեգեր: LG, LG G8 ThinQ