Nokia-ն ներկայացրեց 5 տեսախցիկ ունեցող Nokia 9 PureView սմարթֆոնը

MWC 2019 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքու  Nokia-ն ներկայացրել է Nokia 9 PureView նորարար սմարթֆոնը, որն ունի  հինգ մոդուլանի հիմնական տեսախցիկ:

Սմարթֆոնի տեսախցիկի բոլոր մոդուլները` 12 մպ են և կարող են  աշխատել  միաժամանակ: Նրանցից երեքը միագույն են, երկուսը` գունավոր:

Nokia 9 PureView սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով։ Նորույթն ունի 6 գբ օպերատիվ և 128 գբ ներքին հիշողության, 5.99 դյույմ անկյունագծով OLED էկրան: Սմարթֆոնը չունի ականջակալների համար նախատեսված բնիկ և համակցվելու է միայն  անլար ականջակալների հետ:

ԱՄՆ-ում Nokia 9 PureView սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարվա մարտին: Նուրույթը կարժենա 699 դոլար: