Գիտնականները օդի աղտոտվածության քարտեզ են ներկայացրել

Descartes Labs-ի հետազոտական թիմը Երկիր մոլորակի քարտեզ է ներկայացրել, որտեղ հստակ երևում է օդի աղտոտվածության աստիճանը։ Քարտեզում ցուցադրված է ազոտի դիոքսիդի քանակը։

 

Աղտոտվածության մասին տվյալները հետազոտողները ստացել են Sentinel 5P արբանյակից, որը տվյալներ է հավաքագրում Երկիր մոլորակի արտաքին շերտի մասին։ Քարտեզում հստակ տեսանելի է, որ օդի աղտոտվածությունը մաքսիմալ է քաղաքների հատվածում, իսկ ջրի վրա պատկերված վառ գծերը՝ նավերի ճանապարհներն են։

Ազոտի դիօքսիդով աղտոտվածության հիմնական պատճառը մեքենաներն են, նավերը, էլեկտրակայանները, գործարանները, հրդեհները և այլն։