Galaxy Note 10-ի մասին տեղեկություններ են հայտնվել համացանցում

Համացանցում հայտնվել են առաջին մանրամասներն ապագա Galaxy Note10 առաջատար սմարթֆոնի մասին: Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ հարավկորեական ընկերության նորագույն արտադրանքը պետք է համալրված լինի 4 ոսպնյակով:

Ըստ տեղեկությունների, ընկերության այս որոշումն արդեն կիրառվել է Galaxy S10 5G սմարթֆոնում: Սպասվող նորույթը դեռևս նշվում է SM-N975F անվանումով: Ակնկալվում է, որ այն կունենա մեծ էկրան՝ 6,6 դյույմ անկյունագծով:

Հիշեցնենք, որ Samsung-ն օրեր առաջ ներկայացրել է S դասի նորագույն սմարթֆոններն, ինչպես նաև իր առաջին ծալովի հեռախոսը՝  Samsung Fold-ը, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի: