Ճկվող էկրանով խելացի ժամացույց Nubia-ից

Խոշոր տեխնոընկերություններ թելադրած թրենդներն հետևելով՝ Nubia ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով սմարթ ժամացույց, որը ստացել է Nubia Alpha անվանումը:

Աքսեսուարը տեխնիկական բնութագրիչներով նման է նոր սերնդի սմարթֆոնի՝ ունի 4 դյույմ անկյունագծով OLED էկրան։ Էկրանը ստեղծված է այնպիսի ձևաչափով, որ կդիմանա անգամ 100 հազար անգամ ծալվելուն։  Nubia Alpha-ն ունի  5 մպ  տեսախցիկ, Snapdragon պրոցեսոր , 1 Գբ օպերատիվ հիշողություն:

Սմարթֆոնի նախնական արժեքը 510 դոլար է։ Սկզբնական շրջանում այն կհայտնվի միայն եվրոպական և ամերիկյան շուկաներում։ Ընկերությունը խոստացել է ներկայացնել սմարթֆոնի ավելի կատարելագործված տարբերակ այս տարվա ընթացքում։