WhatsApp-ում թարմացումներ կավելանան

WhatsApp մեսենջերի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել ծառայության նոր գործառույթից, որի շնորհիվ անծանոթ կամ անցանկալի անձինք այլևս չեն կարողանա առանց օգտատիրոջ համաձայնության նրան խմբակային նամակագրությունների մասնակից դարձնել:

Ինչպես մանրամասնել են գործառույթը մշակած մասնագետները՝ օգտատերերը ցանկության դեպքում այսուհետ կկարողանան ընդունել խմբակային նամակագրության միայն այն հրավերները, որոնք ուղարկված են իրենց գրանցամատյանում առկա անձանց կողմից: Իսկ մնացյալ բոլոր հրավերներն ավտոմատ կերպով կարգելափակվեն: Բացի այդ, մեսենջերն այդ մասին ծանուցում չի ուղարկի օգտատիրոջը:

Աղբյուրը նշում է, որ նոր գործառույթն արդեն հայտնվել է WhatsApp-ի թեստային տարբերակում, թարմացումից հետո այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերին: