iPhone-ը ճանաչվել է լավագույն սմարթֆոն

Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրին անվանել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:

«Լավագույն սմարթֆոն» անվանակարգում հաղթող է ճանաչվել չինական Hauwei ընկերության Mate 20 Pro սմարթֆոնը՝ առաջ անցնելով iPhone XS Max, Google Pixel 3, OnePlus 6T և Samsung Galaxy Note 9 սմարթֆոններից:  Ավելի վաղ Huawei Mate 20 Pro սմարթֆոնը Business Insider հարթակի վարկածով աշխարհի լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակում 11-րդ հորիզոնականն էր զբաղեցրել:

Սմարթֆոնը ներկայացվել է 2018թ.-ի հոկտեմբերին: Դրա գլխավոր առանձնահատկությունը եռակի տեսախցիկն է: Հեռախոսն ունի նաև մատնահետքի՝ էկրանի մեջ ներկառուցված սքաներ: Անցած տարի ցուցահանդեսի ժյուրին նախապատվությունը տվել էր Apple ընկերության iPhone X սմարթֆոնին:

Mobile World Congress-ի 19-րդ միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Բարսելոնայում՝ փետրվարի 25-28-ը: