Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների

Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների

Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։ Եթե Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16,79%-ից մինչև 2018 թվականի 18,15%, ապա Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18,58%-ից մինչև 15,35%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։ Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլև արժեքավոր տեղեկատվություն և փաստաթղթեր, կանգնեցնել բիզնես-գործընթացները, ինչը նաև հղի է ընկերության հեղինակության կորստով։ Փորձագետները համացանցից գրոհներից պաշտպանվելու և վերոնշյալ հետևանքները կանխարգելելու նպատակով  կորպորատիվ օգտատերերին խորհուրդ են տալիս ընկերության ցանցի բոլոր համակարգիչներում և այլ սարքերում տեղադրել հուսալի հակավիրուսներ, աշխատակիցներին մշտապես սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները և անհրաժեշտության դեպքում սահմանափակել համացանցից օգտվելու նրանց հնարավորությունները։