Samsung-ը ներկայացրել է իր նոր Galaxy M30 բյուջետային սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է իր նոր Galaxy M30 բյուջետային սմարթֆոնը

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy M30 բյուջետային սմարթֆոնը, որը համալրված է 5000 մԱ/Ժ հզորությամբ հզոր մարտկոցով:

Սմարթֆոնը ստացել է 6,38 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան, ինչպես նաև մատնահետքի սքաներ, որը գտնվում է բջջայինի հետևի հատվածում:

Նորույթը կաշխատի Exynos 7904 պրոցեսորով: Այն ունի մինչև 512 ԳԲ ծավալով հիշողության քարտ տեղադրելու և մարտկոցն արագ վերալիցքավորելու հանարավորություն: Հիմնական տեսախցիկը եռակի է, ինչի շնորհիվ կարելի է հիանալի լուսանկարներ ստանալ: Դիմացի տեսախցիկը նման առավելություններ չունի, սակայն նույնպես անչափ որակյալ է և ունի դեմքերը ճանաչելու հատկություն:

Սմարթֆոնը հասանելի կլինի երկու գույնով՝ սև և կապույտ: Այն կարժենա 200 կամ 250 դոլար՝ կախված հիշողության ծավալից  (4+64 ԳԲ կամ 6+128 ԳԲ)

Galaxy M30-ն ընկերության նոր շարքից է, որն ստեղծվել է 2019 թվականին որպես Honor и Xiaomi ընկերությունների բյուջետային սմարթֆոնների մրցակից:

Թեգեր: Galaxy M30, Samsung