Boeing-ը նոր մարտական անօդաչու կստեղծի

Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է արհեստական բանականությամբ զինված անօդաչու մարտական ինքնաթիռ ստեղծելու մտադրության մասին։

Loyal Wingman մոդելի անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է այսօր՝ Մելբուռնում անցկացվող Avalon օդատիեզերական ցուցահանդեսի ժամանակ: Boeing ընկերությունից հայտնել են, որ անօդաչուի ծրագրային ապահովումը թույլ կտա սարքին թռչել ինքնուրույն կամ այլ ինքնաթիռի ուղեկցությամբ: Նորույթը նման է կործանիչի։

Անօդաչուն կունենա 11.6 մետր երկարություն: Թռիչքի հեռավորությունը կկազմի 3700 կմ: Հետագայում այն կհամալրվի հրթիռա-ռումբային սպառազինմամբ: Անօդաչուի կառուցման աշխատանքները կիրականացվեն Բրիսբենում գտնվող գործարանում: Ակնկալվում է, որ արհեստական բանականությամբ համալրված անօդաչուի առաջին թռիչքը կկայանա 2020 թվականին: