Apple Watch-երը գրավել են սմարթ ժամացույցների շուկայի կեսը

Strategy Analytics ընկերությունը վարկանիշային աղյուսակ է ներկյացրել, որտեղ հրապարակել է տվյալներ խելացի ժամացույցների շուկայի մասին։

Անցյալ տարվա վերջին մի քանի ամիսներին գաջեթների շուկայում խելացի ժամացույցների շուկան համալրվել է 18,2 մլն գաջեթ։ Սա 56%-ով ավելի է նախորդ տարվա  համեմատ։

Անցյալ ամբողջ տարվա կտրվածքով Apple Watch-ը զբաղեցրել է շուկայի 50 տոկոսը, իսկ ահա 2017 թվականին պատկերն այլ էր՝ խնձորային բրենդը շուկայում զբաղեցնում էր մոտ 60 տոկոս տարածք։ Նման անկումը պայմանավորված է մրցակիցների աճով։

Շուկայում երկրորդ առաջատարը  Fitbit ընկերությունը է , որը զբաղեցնում է շուկայի 12 տոկոսը, եռյակը եզրափակում է  Samsung-ը՝ 11 տոկոսով։