Ինքնաթիռում ծանոթությունների հավելված կգործարկվի

Այս հավելվածի օգնությամբ  ուղևորները հնարավորություն կունենան տեսնել, թե ինքնաթիռի որ ուղևորն է համապատասխանում ըստ նախասիրությունների իրենց և ծանոթանալով՝ կարճել թռիչքի ժամանակը։

Հավելվածը ստացել է  App in the Air անվանումը։ Բացի այն, որ հավելվածը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ, նաև տվյալներ է տալիս թռիչքի մասին՝ ինչքան ժամանկ է մնացել թռիչքի ավարտին, հետևել ճանապարհին և այլն։

Այն կարելի է դասել իսկական տուրիստական հավելվածների շարքում, քանի որ նաև տեղեկություն է հաղորդում, թե որ օդանավակայանում կարելի  մատչելի սրճել, որ ռեստորանի կամ սրճարանից կարելի է օգտվել։