Ինքնակառավարվող մեքենա BMW և Daimler ընկերություններից

Գերմանական BMW և Daimler  ընկերությունները որոշել են միասին նոր մոդելի ինքնակառավարվող մեքենա ստեղծել։ Ըստ ընկերությունների հայտարարության, այս նախագծով մեկնարկ է տրվելու երկարատև կարևոր համագործակցությանը։

Նախագիծը կազմված կլինի մի քանի փուլից, որի առաջին մասում ընկերությունները  ավտոճանապարհներին մեքենայի ինքնակառավարվող ընթացքի և ինքնակայանման համակարգ կմշակեն: Ինչպես նշեցինք, նախագիծը երկարատև համագործակցություն է ենթադրում և ըստ հայտարության արտադրանքը կներկայացվի հաջորդ տասնամյակի ընթացքում։ Նման երկարատև աշխատանքը պայմանավորված է նրանով, որ ընկերությունները որոշել են աշխարհին տալ իրապես որակյալ արտադրանք։