Հաքերները օգտատերերի տվյալներ են գողացել Google Chrome-ի խոցելիության պատճառով

Հաքերները օգտատերերի տվյալներ են  գողացել  Google Chrome-ի խոցելիության պատճառով

EdgeSpot ընկերությունը հայտնում է, որ Google Chrome-ում խոցելիություն կա, որի պատճառով օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերները օգտատերերի մասին տվյալներ են հավաքագրել  PDF-ֆայլերի միջոցով:

Ըստ մեկնաբանների,  PDF-ֆայլերը կարող են կապ հաստատել ջնջված սերվերների հետ և ուղարկել այնտեղ օգտատերի սարքի մասին մի շարք տվյալներ, մասնավորապես, օպերացիոն համակարգի ու բրաուզերի տարբերակը, IP-հասցեն, PDF ֆայլի ուղին համակարգչի ֆայլերի համակարգում և այլն:

Նմանատիպ տվյալներ հաքերները սովորաբար հավաքագրում են անհատական հարձակումներ իրագործելու համար։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չբացել PDF ֆայլերը մինչ ընկերության ծրագրավորողները կշտկեն առաջացած խոցելիությունը։

Թեգեր: bug, Google, Google Chrome