Ներկայացվել է Tesla Model 3-ի ամենամատչելի տարբերակը

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Model 3 էլեկտրական շարքի ամենամատչելի սեդանը՝ 35 000 դոլար արժողությամբ: Ընկերության հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը 2016թ. ի վեր խոստանում էր զանգվածային շուկայի համար Model 3-ի մատչելի տարբերակը ներկայացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա անընդհատ հետաձգվում էր:

Ընկերությունը հավանական գնորդներին թույլ է տալիս գնելուց առաջ յոթ օրով վարձակալել մեքենան, փորձարկել այն և հետո նոր միայն գնելու որոշում կայացնել: Նշվում է, որ նորույթը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 354 կմ՝ առավելագույնը զարգացնելով 210 կմ/ժ արագություն: Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,6 վայրկյանում:

Մեքենայի՝ տեխնիկական բնութագրի տեսանկյունից ավելի հզոր մոդելի գինը 37 000 դոլար է: