Renderforest-ը Amazon-ի և Joomla-ի առաջին պաշտոնական գործընկերն է ՀՀ-ից

Renderforest հայկական ստարտափը դարձել է  Amazon Web Services-ի տեխնոլոգիական գործընկեր։ Հայկական ստարտափը հանրահայտ Amazon AWS-ի առաջին գործընկերն է ՀՀ տարածքից տվյալ կատեգորիայում։

Amazon-ը բազմազգ տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնանում է ecommerce-ի (էլեկտրոնային առևտուր), ամպային հաշվարկների և արհեստական բանականության վրա։ Ընկերությունը ունի աշխարհի ամենախոշոր էլեկտրոնային առևտրի շուկան և հանդիսանում է ամենամեծ ամպային հաշվարկային պլատֆորմը:

Վերջերս Renderforest-ը հայտարարեց իր գործընկերության մասին նաև Joomla ընկերության հետ։ Joomla-ն ազատ և բաց կոդով վեբ բովանդակության կառավարման համակարգ է, որը ստեղծվել է Open Source Matters, Inc.-ի կողմից:

Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող հարթակ է։