Facebook-ը սեփական կրիպտոարժույթն է ստեղծում

Facebook-ը պատրաստվում է գործարկել սեփական արտադրութան կրիպտորժույթը, որի արժեքը չափելի կլինի ավանդական ֆինանսական ակտիվների հետ՝ դոլար, նավթ, ոսկի և այլն։

Այս մասին հայտնում է  The New York Times-ը։ Ընկերությունն իր կրիպտոարժույթը կինտեգրի  WhatsApp, որը պատկանում է  Facebook-ին։ Ինտեգրումից հետո օգտատերերը WhatsApp-ի միջոցով կկարողանան էլեկտրոնային փոխանցումներ կատարել իրենց բարեկամներին և ընկերներին։

Կրիպտոարժույթի մշակումը վերջնական փուլում է։