Huawei-ը կթողարկի եռակի տեսախցիկով բյուջետային առաջին սմարթֆոնը

Հայտնի է դարձել, որ  Huawei ընկերությունը պատրաստվում է թողարկել  P30 Pro «թեթևացված» տարբերակը, որը կզարմացնի սենսորների քանակով։

Նախնական տվյալների համաձայն, գաջեթը կունենա 6,15 դյույմ անկյունագծով էկրան և եռակի մոդուլով հիմնական տեսախցիկ։ Սա, ի դեպ, բյուջետային սմարթֆոնների համար նորույթ է։ Տեսախցիկի մոդուլները կլինեն 20+16+2 մպ։ Սմարթֆոնը, բնականաբար, կաշխատի  Kirin 710 ֆիրմային պրոցեսորով։

 Huawei P30  շարքը կներկայացվի մարտի 26-ին, Փարիզում։