Gita. ռոբոտ, որ հետ կարելի է խանութ գնալ

Իտալական Piaggio ընկերությունը, որը թողարկում է  Vespa մոտոռոլերները, աշխատում է նոր ավտոնոմ ռոբոտ օգնականի ստեղծման վրա։ Ռոբոտը ստացել է  Gita անունը։ Այն ունակ է հետևել օգտատիրոջը և մինչև 18 կգ քաշ ունեցող բեռ փոխացրել։ Ռոբոտը կարող է զարգացնել մինչև 35 կմ/ժ արագություն և հեշտությամբ կողմնորոշվում է ամբոխի մեջ։

Gita-ն կարող է օգտատիրոջն ուղեկցել հեծանիվ վարելու, առավոտյան վազքի և խանութներից գնումներ կատարելու ժամանակ։

«Gita-ի շնորհիվ օգտատիրոջ ձեռքերը դատարկ են մնում և նա կարող է կենտրոնանալ այլ բաների վրա, ոչ թե ծանր իրերը քարշ տալու»,- ասել է  Piaggio Fast Forward ընկերության մասնագետ Ջեֆրի Շնեփը։

 Gita-ի  հեղինակները պնդում են, որ արգելակման համակարգը, բանալսավորումը և բարձրախոսներն աշխատում են հզոր մոտոցիկլի մեխանիզմով։ Թե երբ ռոբոտը կհայտնվի վաճառքում և ինչքան կարժենա, ընկերությունը չի հայտնել։