Sony-ն դադարեցրել է PlayStation Vita-ի արտադրությունը

Sony-ն դադարեցրել է  PlayStation Vita-ի արտադրությունը։ Այս մասին ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Դեպքերի նման ընթացքը ենթադրվում էր դեռ անցյալ տարվանից, երբ Sony ընկերության ղեկավարներից մեկը հայտարարեց, որ սարքավորման բոլոր մոդելների արտադրությունը կդադարեցվի 2019 թվականին։ Այն ժամանակ ներկայացուցիչը կոնկրետ ամիս չէր նշել։

PlayStation Vita-ի օրիգինալ տարբերակը Ճապոնիայում առաջին անգամ թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին։