Mersedes-Benz-ը մրցաշարային էլեկտրամեքենա է ստեղծել

Mersedes-Benz-ը մրցաշարային էլեկտրամեքենա է ստեղծել

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունը Ժնևում միջազգային ավտոցուցահանդեսին ներկայացրել է իր առաջին մրցաշարային մեքենան, որն ամբողջությամբ էլեկտրական է։ Մեքենան ստացել է EQ Silver Arrow 01 անվանումը:

Mercedes-Benz-ը նախատեսում է այս շարքը ներկայացնել  «Ֆորմուլա 1»-ի այլընտրանքային՝ էլեկտրական մեքենաների համար նախատեսված Formula E ավտոմրցաշարին:

Formula E-ին  մասնակցում են մեքենաշինական ոլորտի այնպիսի հեղինակավոր բրենդներ, ինչպիսիք են Audi-ն, BMW-ն, Nissan-ը և Jaguar-ը, իսկ  Porsche-ն նախատեսում է միանալ շարքին հաջորդ տարվանից։ Հատկանշական է, որ EQ Silver Arrow 01-ը ստեղծելու հարցում ավտոարտադրողը համագործակցել է իտալացի, ֆրանսիացի մասնագետների, Atieva, Sony, McLaren ընկերությունների հետ:

Այն համալրված է 340 ձիաուժ հզորությամբ, 2,7 վայրկյանում 0-100 կմ/ժ արագություն զարգացնող շարժիչով: