Microsoft-ը ցանկանում է թողարկել առանց սկավառակի Xbox One

Խաղային կցորդի նոր մոդելը իր բազային տարբերակից կտարբերվի  մատչելիությամբ և կթողարկվի այս տարվա մայիս ամսին։ Առանձնահատկություններց մեկն էլ այն է, որ նորաստեղծ խաղային կցորդը սկավառակ չի ունենա։

Ապրիլ ամսվա կեսից Microsoft-ը կսկսի ընդունել խաղային կցորդի նախնական պատվերները։  Նորույթը կփոփոխի նաև անունը  դառնալով՝ Xbox One S All-Digital Edition։

Ըստ լուրերի, օգտատերերը գնելուց առաջ կարող են ընտրել, թե որ խաղերն են նախընտրում տեղադրել կցորդում։  Xbox One-ի նոր տարբերակը կարժենա 200 դոլար, ինչը 100 դոլարով մատչելի է նախորդ տարբերակից։