Մարտի 8-ը, կանայք և տղամարդկանց ոլորտը․ կանայք՝ IT-ում

Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է կանանց տոնը: Նվերներ, ծաղկեփնջեր, ուշադրություն, այս ամենի պակասը   կանայք ու աղջիկները չեն զգում այսօր և ոգեշնչված՝ շարունակում են բարձունքներ նվաճել, անգամ այնպիսի ՝ որոնք շատերի կարծիքով, նրանց համար չեն: Օրինակ՝ տեխնոլոգիաների աշխարհը:

Ընդունված է կարծել, թե  Տեխնոլոգիական աշխարհը տղամարդկանց համար է, բայց կան փաստեր, որոնք  այլ բան են հուշում: Կանայք այստեղ նույնիսկ հեղափոխական դեր են ունեցել   և կանգնած են ոլորտի զարգացման ակունքներում:

Հայտանգործություններ, որոնք հեղինակները կանայք են։

Ավտոմեքենա վարողներից, գուցե, շատ քչերը գիտեն, որ դիմապակնիների մեխանիկական մաքրիչների հեղինակը Մերի Անդերսոնն է, որն իր հայտնագործությունը կատարել է հեռավոր 1903 թվականին: Իրականում, Մերին խղճացել է վարորդներին , որոնք, հատկապես ձնաբքի  ժամանակ 10 րոպե ընդմիջումներով, ստիպված են եղել կանգնեցնել մեքենան և մաքրել ապակին:

Կրկին մեքենաների մասին, բայց այս անգամ խոսենք շարժիչից: Մեքենա վարողները շատ լավ գիտեն, որ առանց խլացուցչի մեքենա վարելն անհնար է ու նաև վնասակար շրջակա միջավայրի համար: Ուրեմն, շնորհակալություն հայտնենք Էլ Դոլորես Ջոնսին, որը 1917 թվականին տղամարդկանց նվիրեց խլացուցչի կատարելագործված  մեխանիզմը:

Բնականաբար, ոչ բոլոր հայտնագործություններն են կյանքի կոչվել տղամարդկանց առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար: Ջոզեֆինա Կոկրեյնը՝1886 թվականին հնարեց մի մեքենա, որն անվնաս կլվանար ափսեները: Այդ հայտանգործությունը՝ ափսեներ լվացող մեքենան  գրանցվեց միայն 40 տարի անց:

 

Շարունակենք ներկայացնել կանանց, որոնք  մեծ ներդրում են ունեցել և ոունեն տեխնոաշխարհում:

Ջենիֆեր Չեյզ

Ջենիֆերն աշխատում է Microsoft  ընկերության գիտական նախագծերի շուրջ  և 25 պատենտի հեղինակ է: 2012 թվականին Չեյզը ստացավ Anita Borg Institute’s Leadership մրցանակը, որը բացառապես տրվում է այն կանանց, որոնք մեծ ավանդ ունեն Այթի ոլորտում:

Անիտա Բորգ

 Դոցենտ է, աշխատում է համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: <<Կանայք և IT>>-ն  տեխնոլոգիական համաժողովի նախաձեռնողներից մեկն է: Հիմնադրել է նաև ամբիոն, որն զբաղվում է կանանց՝ IT-ում ներգրավածության հարցերով:

Սոֆի Վանդերբրուգ

Նրան պետք է որ ճանաչեն բոլորը՝  Xerox ընկերության հիմնադիրն ու նախագահն է: Բացի նախագահելուց նա ընկերությունում հետևում  է նորարարական նախագծերի ներդրման գործընթացներին:

Սյուզան Թոսունյան