Ժնևում ներկայացվել է շվեդական Koenigsegg Jesko-ն՝ 3 մլն դոլար արժողությամբ հզոր մեքենան

Մեքենաներ արտադրող Koenigsegg ընկերությունը ներկայացրել է Koenigsegg Jesko մոդելը, որը առավելագույնը 483 կմ/ժ արագություն է զարգացնում։

Նորույթն անվանվել է ընկերության հիմնադրի՝ Քրիստիան վոն Կոենիգսեգգի հոր պատվին: Վերջինս որդուն շատ է օգնել ավտոբրենդը հիմնելու և այն զարգացնելու հարցում:

Koenigsegg Jesko-ն համալրված է 5 լ աշխատանքային ծավալով, 1280 ձիաուժ հզորությամբ V8 նոր երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կարելի է 1600 ձիաուժի հասցնել՝ օգտագործելով E85 կենսավառելիք:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացված մեքենայի գինը սկսվում է 3 մլն դոլարից՝ գումարած տեղի հարկերը:

Koenigsegg Jesko-ն կարտադրվի 125 օրինակով: