Tesla-ն մեքենաները արագ լիցքավորելու տեխնոլոգիա կստեղծի

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակել, որն էլեկտրական մեքենաները 15 րոպեի ընթացքում լիցքավորելու հնարավորություն կտա:

Ինչպես նշվում է ընկերության կայքում հաղորդագրությունում, լիցքավորման նոր՝ Supercharger V3 կայաններն արդեն տեղակայված են Կալիֆոռնիայի Ֆրիմոնտ քաղաքում և աստիճանաբար կհայտնվեն նաև այլ նահանգներում: Մինչդեռ տարեվերջին դրանք կլինեն նաև Եվրոպայի և Ասիայի տարածքում:

Առայժմ այդ կայաններից կարող են օգտվել միայն Tesla Model 3 մեքենաները, սակայն նախորդ մոդելների ծրագրային ապահովման թարմացման արդյունքում դրանք ևս կկարողանան լիցքավորվել նոր կայաններում: