Թրամփը Թիմ Քուքին Թիմ Էփլ է անվանել

Թրամփը Թիմ Քուքին Թիմ Էփլ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականության խորհրդակցական խորհրդի նիստին Apple-ի ղեկավար Թիմ Քուքին Թիմ Էփլ է անվանել:

Սպիտակ տանը Քուկի հետ  քննարկվել է կրթության ոլորտում տեխնոլոգիաների կարևորության հարցը:

«Մենք շատ ենք գնահատում  Apple-ի այդ  ներդրումը Թիմ  Էփլ», – ասել է Թրամփը՝ դիմելով գործարարին:

Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը սխալվում է անունների հարցում: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը Lockheed-ի գործադիր տնօրեն Մարիլին Հյուսոնին Մարիլին Լոքհիդ էր անվանել:

Թեգեր: Apple, Tim Cook, Trump, USA