Facebook-ը և Instagram-ը կպայքարեն ապատեղեկատվության դեմ

Facebook-ը և Instagram-ը կպայքարեն ապատեղեկատվության դեմ

Facebook-ն ու  Instagram-ը որոշել են պայքարել ապատեղեկատվության դեմ, խոսքը մասնավարապես պատվաստումների մասին է։ Սոցցանցերում կարգելափակվեն այն էջերը, որոնք կոչ են անում հրաժարվել պատվաստումներից։

«Մենք աշխատում ենք Facebook-ում պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու դեմ և որոշել ենք ստուգված տեղեկատվություն մատակարարել մարդկանց»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Սոցցանցերում նմանատիպ էջերի դեմ կպայքարեն յուրովի՝ էջերի վարկանիշը իջեցնելով և չեն տեղադրի գովազդային հայտարարություններ։