OPPO-ն Reno բրենդի սմարթֆոններ կթողարկի

OPPO չինական ընկերությունը իր ապագա սմարթֆոնի թիզեր լուսանկարն է հրապարակել։ Ըստ լուսանկարի պարզ է դառնում, որ  սմարթֆոն արտադրող ընկերությունը նոր բրենդի ներքո սմարթֆոնների շարք է թողարկելու։ Բրենդը կստանա Reno անվանումը։

Reno առաջին սմարթֆոնը կթողարկվի ապրիլի 10-ին։ Այն կունենա Snapdragon 855 պրոցեսոր։ Այլ տեխնիկական բնութագրիչներ հայտնի չեն։

Ներկայումս OPPO ընկերությունը սմարֆոն արտադրողների շարքում 5-րդն է։ Անցնող տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է 113 մլն սմարթֆոն։