Անհասանելիություն անցանկալի կայքերին հայ դպրոցականների համար․ համագործակցելու են ԿԳ նախարարությունն ու Ucom ընկերությունը

Անհասանելիություն անցանկալի կայքերին հայ դպրոցականների համար․ համագործակցելու են ԿԳ նախարարությունն ու Ucom ընկերությունը

ԿԳ նախարարությունն ու Ucom ընկերությունը միասին կպայքարեն անցանկալի կայքերի դեմ։ Այս մասին արդեն հուշագիր է ստորագրվել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Ucom ընկերության  գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի միջև։

Ucom ընկերությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության թույլտվությամբ կիբերանվտանգության մասնագետների հետ միասին կապահովի անցանկալի կայքերի հասանելիությունը հայաստանյան դպրոցներում։  Ucom-ը նաև պարտավորվել է մշտապես հետևելու ներրդվելիք անվտանգության ծրագրերի աշխատանքին և թերությունների դեպքում արագորեն կշտկի դրանք։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը  կարևորել է  հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Նրա խոսքով՝ Ucom ընկերության առաջարկով «Ապահով համացանց» շաբաթվա ընթացքում իրագործվել է փորձնական մի ծրագիր, որով ընկերությունը երեխաների համար համացանցն առավել անվտանգ դարձնելու շրջանակում  տեխնիկական որոշակի միջոցառումներ է իրականացրել:

Ըստ նախարարի,  սա ինտերնետի սահմանափակում չէ, այլ տարիքային հստակ խմբերին համապատասխան բովանդակության տրամադրում: Ի դեպ՝ նշենք, որ Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի, մասնավորապես, հանրակրթության ոլորտում։