Airbus-ն օդային տաքսու նախատիպ է ներկայացրել

Airbus-ն օդային տաքսու նախատիպ է ներկայացրել

Եվրոպական Airbus ավիաշինարարական ընկերությունը ներկայացրել է ուղղահայաց վերելք և վայրէջք իրականացնող CityAirbus բազմատեղանոց ինքնակառավարվող էլեկտրական սարքի նախատիպը:

Ըկերության ներկայացուցիչները նշել են, որ այն, ինչպես ակնկալվում է, օգտագործվելու է որպես օդային քաղաքային տրանսպորտային միջոց:

Օդային տաքսին մեծ անօդաչու կամ ուղղաթիռ է հիշեցնում: Այն համալրված է 4 նստատեղով, աշխատում է էլեկտրաքարշակ համակարգով և ունակ է թռիչքներ իրականացնել առանց օդաչուի՝ ամբողջովին ավտոմատ ռեժիմում: CityAirbus-ը կարող է օդ բարձրանալ և վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով, ինչի շնորհիվ այն կայանվելու համար մեծ տարածք չի զբաղեցնում:

Ինգոլշտատդում կայացած շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը, որը հայտնել է, որ իր գերատեսչությունը մտադիր է առաջիկայում իրավական հիմք մշակել օդային տաքսին հասարակական տրանսպորտի համակարգում օգտագործելու համար:

Որոշ փորձագետների գնահատմամբ՝ թռչող տաքսիները խոշոր քաղաքներում կարող են իրականություն դառնալ արդեն 2025-ին:

Թեգեր: AirBus, selfdrive taxi