Seeing AI. հավելված, որը կօգնի վատ տեսնող մարդկանց տարբերակել օբյեկտները

Seeing AI-ը վատ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող մարդկանց համար նախատեսված բազմաֆունկցիոնալ հավելված է։ Իսկ վերջին թարմացումից հետո, հավելվածի հնարավորություններն ավելի են մեծացել։

Seeing AI-ը վատ տեսնող մարդկանց առաջարկում է տեսնել շրջապատող աշխարհը իրենց սմարթֆոնի միջոցով։Հավելվածը կարող է  <<բարձրաձայնել>>  գրքերում գրված տեքստը, ռեստորանների ճաշացանկը, փողոցներում տեղադրված ցուցանակները։ Այս ամենի հետ հավելվածը օգտագործում է նաև դեմքի ճանաչման համակարգ, որի օնությամբ կարող է նկարագրել մարդկանց արտաքին տեսքը և տեսքից կախված՝ նրանց տրամադրությունը։

Նորացված տարբերակում առանձնահատկությունն այն է, որ նկարի մասին օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ այն շոշափելով։ Բավական է միայն տեսախցիկը պարզել օբյեկտի ուղղությամբ և վերջ։

Հավելվածի միջոցով կարելի է <<դիտել>> ոչ միայն ընտանեկան լուսանկարները, այլ նաև սոցիալական ցանցերից վերցրածները։

Seeing AI հավելվածը ստեղծվել է 2017 թվականին  iPhone-ի համար։ Ամենամեծ թարմացումը հավելվածը ստացել է հենց 2017-ին,  սա երկրորդ մեծ թարմացումն է։