Facebook-ում դեռ չեն կարողանում պարզել, թե ինչու է խափանվել սոցցանցի աշխատանքը

Facebook-ում դեռ չեն կարողանում պարզել, թե ինչու է խափանվել սոցցանցի աշխատանքը

Facebook և Instagram սոցկայքերի ու WhatsApp մեսենջերի օգտատերերը երեկվանից չեն կարողանում մուտք գործել հաշիվներ, նամակներ ուղարկել կամ թարմացնել լրահոսը։
Սա  Facebook-ի պատմության մեջ երբևէ  ամենախոշոր խափանումն է, որի պատճառով էլ ընկերության մասնագետները դեռ չեն կարողանում պարզել, թե ինչից է առաջացել խնդիրը։

Նման, բայց ավելի փոքր չափերի խնդրի Facebook-ը բախվել էր նաև 2008 թվականին, երբ օգտատերերի քանակը չէր գերազանցում 150 միլիոնը շեմը։ Ներկայումս կապույտ տիրույթը ունի մոտ 2 մլրդ ակտիվ օգտատեր։ Facebook-ը դեռ երեկ արձագանքել է խնդրին և խոստացել շուտափույթ լուծել տեխնիկական խոտանը։

Թեգեր: app, bug, Facebook, Instagram, WhatsApp