Դուբայում տեսախցիկները կչափեն մարդկանց երջանկությունը

Դուբայում խելացի տեսախցիկների կոնցպետ է ներկայացվել, որոնք կչափեն մարդկանց երջանկությունը։ Տեսախցիկներ կտեղադրվեն առևտրի կենտրոններում և սպասարկման կետերում։

Տեսախցիկները հագեցած են լինելու արհեստական բանականության տարրերով և միանալու է  Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով։ Տեսախցիկները կկարողանան 7 մետր հեռավորությամբ 30 կադր մեկ վայրկյանում նկարահանել։

Խելացի տեսախցիկները կվերլուծեն մարդկանց դեմքի արտահայտությունը մինչև սպասարկումն ու սպասարկումից հետ։ Արդյունքում տեխնոլոգիան իրական ժամանակում կգնահատի գոհ է արդյոք այցելուն սպասարկման որակից, թե ոչ։

Անվտանգության համար տեսախցիկը չի պահպանի օգտատիրոջ լուսանկարները։