Հայտնի է Ferrari-ի Icona «պատմական» շարքի նոր մոդելի տեսքը

Անցյալ տարվա աշնանը Ferrari-ն հայտնել էր սահմանափակ քանակությամբ նոր մոդելային շարքի թողարկան մասին՝ Icona անվանման ներքո: Սերիայի առաջին օրինակներն են դարձել Ferrari Monza SP1 և SP2 մոդելները, որոնք կառուցվել են Ferrari 812 Superfast կուպեի ուժային համակարգով:

Ինչպես գրում է Motor.ru-ն,  Icona շարքի հաջորդ ներկայացուցիչը կլինի F40 հայտնի մոդելի ժամանակակից տարբերակը:

«Նոր» Ferrari F40-ի հիմքում կանրող է դրվել սերիական հիբրիդային մեքենայի շասին, որն ընկերություն թողարկելու է McLaren Senna և Lamborghini Aventador SVJ մոդելների հետ մրցակցելու համար: Այս սուպերքարը կհամալրվի 1000 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչի հիման վրա կառուցվելիք հիբրիդային ուժային համակարգով: