«Яндекс»-ն ընկերների «խելացի» որոնմամբ օժտված սեփական սոցկայք կթողարկի

«Яндекс»-ն ընկերների «խելացի» որոնմամբ օժտված սեփական սոցկայք կթողարկի

Яндекс որոնողական համակարգը պատրաստվում է նոր սոցցանց  թողարկել, որը ստացել է «Աուրա» անվանումը։ Սոցցանցը կաշխատի ընկերության հավելվածներով։

Աուրայի գլխավոր առաքելությունը լինելու է ընդհանուր հետաքրքրություններով մարդկանց իրար կապելը։ Սոցցանցն այս ամենը կյանքի կկոչի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման օգնությամբ։ Օգտատերերի  մասին տվյալներից բացի, Աուրան կօգտագործի նաև Яндекс-ում առկա տեղեկատվությունը։

Բացի այս այստեղ  օգտատերերին  հնարավորություն կտրվի իրենց գրառումների համար համապատասխան լսարան ընտրել՝ ըստ տարիքի, սեռի և գտնվելու վայրի: Սոցկայքի մոդերատորները կվերահսկեն կատարվող գրառումները՝ դրանցում չթույլատրված բառապաշարի առկայությունը բացառելու համար, ինչպես նաև կհետևեն, որ օգտատերերն իրենց էջերում այլ անձանց լուսանկարներ չտեղադրեն:
Այժմ սոցկայքը փորձարկման փուլում է: Ընկերությունը ծառայության թողարկման հստակ ժամկետներ չի նշել:

Թեգեր: Social media, Yandex