Lazareth ֆրանսիական ընկերությունը թռչող մոտոցիկլ է ներկայացրել

Ֆրանսիական Lazareth Auto-Moto ընկերությունը նոր սերնդի  մոտոցիկլի կոնցեպտ է ներկայացրել, որը կարող է ճանապարհով գնալ որպես սովորական մոտոցիկլ և կարող է թռչել։

Նորույթը ստացել է Lazareth LMV 496 անվանումը։  4.7 V8 Maserati շարժիչի փոխարեն նորույթը ունի 4 տուրբին, որոնք  կաշխատեն կորսինով։ 4 տուրբինը միասին ունեն 1300 ձիաուժ հզորություն։  Lazareth LMV 496-ը ստեղծվել է ամուր նյութերից։ Ակները երկակի են, որոնք կոճակի մեկ հպումով ուղղահայց դիրքից փոխակերպվում  են հորիզոնական։

Lazareth LMV 496-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ։ Թե երբ այն հասանելի կլինի և ինչ գումարով կվաճառվի, հայտնի չէ։