Google-ը կթողարկի Pixel 4-ի միանգամից երեք մոդել

Google-ը կթողարկի Pixel 4-ի միանգամից երեք մոդել

Phonearena պարբերականի լրագրողները հրապարակել են մանրամասներ Google-ի գալիք սմարթֆոնի՝ Google Pixel 4-ի մասին։ Pixel շարքի հաջորդ սերունդը կստանա երկակի մոդուլով հիմնական տեսախցիկ, էկրանի ներսում տեղակայված մատնահետքի սքաներ։

Լուրեր են պտտվում, որ Google-ը կթողարկի 4-րդ սերնդի միանգամից երեք տարբերակ՝  Pixel, Pixel XL և Pixel Lite։ Ի դեպ՝ վերջին մոդելը դառնալու է  iPhone XR-ի մրցակիցը։ Սմարթֆոնների այս շարքը iPhone 2018-ի այլընտրանքային տարբերակն է լինելու։

Սարքի դիմային տեսախցիկը տեղակայված կլինի ամենայն հավանականությամբ էկրանի ներսում, սարքը կստանա Snapdragon 855 պրոցեսոր և մինիմալ հիշողությունը կլինի 64 գբ։ Նորույթները, ըստ երևույթին, կներկայացվեն 2019-ի հոկտեմբերին։

Թեգեր: Google, Pixel, Pixel Lite, pixel xl