5G-ի միջոցով բժիշկները հեռահար գլխի բարդ վիրահատություն են իրականացրել

5G-ի միջոցով բժիշկները հեռահար գլխի բարդ վիրահատություն են իրականացրել

Չինաստանում բժիշկը 5G ցանցի միջոցով «աշխարհում առաջին» հեռակա վիրահատությունն է կատարվել:

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդը բժշկից մոտ 3000 կմ հեռավորության վրա է գտնվել։ Վիրահատությունն իրականացրած Լինգ Չժիփեյն ասել է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ բժիշկները հնարավոր է՝ կարողանան հեշտությամբ վիրահատել հիվանդներին, որոնք հեռու են ապրում և չեն կարող վիրահատության նպատակով տեղափոխվել։

Լրատվամիջոցների համաձայն՝ բժիշկը հիվանդի ուղեղում խթանիչ իմպլանտ է տեղադրել, որը թույլ է տալիս վերահսկել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողի ուղեղի թրթիռները։

Վիրահատությունն ընդհանուր առմամբ 3 ժամ է տևել։ Հայտնի չէ՝ ինչպես է բժիշկն իր գտնվելու վայրից ղեկավարել սարքավորումները։ Հայտնի է միայն, որ նա օգտվել է ինտերնետ կապից՝ սարքավորումները գրեթե իրական ժամանակում գործի դնելով։ Հեռակա վիրահատված հիվանդը հայտնել է, որ իրեն «լավ է զգում»։

Թեգեր: 5G, China, new tech