Netflix-ը Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գրքի հիման վրա սերիալ կնկարահանի

Սթրիմինգային Netflix ընկերությունը մոտ ժամանակներս սերիալ կնկարահանի կոլումբացի Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գրքի հիման վրա։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական Twitter-ում։

Netflix-ն արդեն ձեռք է բերել նկարահանման իրավունքը։ Նկարահանումների մեծ մասը կանցկացվի Կոլումբիայում։ Սերիալը լինելու է իսպանալեզու, իսկ պրոդյուսերները լինեկու են Մարկեսի երկու որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարկան։ Նրանք նշում են, որ ինքը՝ գրողը, երկար ժամանակ հրաժարվել է գիրքը էկրանավորելու առաջարկներից, բայց նաև ունեցել է մեկ ցանկություն՝ եթե երբևէ ֆիլմ կամ սերիալ նկարահանվի, ապա միայն իսպանալեզու։

«100 տարվա մենություն»  վեպը Մարկեսը թողարկել է 1967 թվականին։