Apple-ը թարմացրել է AirPods ականջակալները

Apple-ը անոնսավորել է  AirPods անլար ականջակալների երկրորդ սերունդը, որը զինված է  H1 չիպով։ Վերջինս նախատեսված է Siri-ի հետ աշխատելու համար։

Մեկ շաբաթվա ընթացքում Apple-ը պարբերաբար կթարմացնի իր արտադրանքները, որի մասին տեղեկատվություն կհայտնվի պաշտոնական պրես ռելիզներում։ Ավելի վաղ ընկերությունը թարմացրել է  iMac, iPad Air և iPad mini սարքերը։

Նորացված AirPods-ը հասանելի է նախնական պատվերի համար։ Ի դեպ՝ նախնական պատվերի ժամանակ այն փոքր ինչ ավելի մատչելի կլինի։ Սև ականջակալները, որոնց մասին այդքան խոսում էին վերլուծաբանները, փաստորեն, չեղան։ Ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ սպիտակին։