Հայաստանում նշանակալի աճել է տեղային կիբեռսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը

Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք բախվել են տեղային կիբեռսպառնալիքների, 2017 թվականի 26,37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32,39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33%-ից մինչև 33,22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28,33%-ից մինչև 2018 թվականի 22,90% ցուցանիշը։ Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից ամենամեծ վտանգը ներկայացնում են տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։ Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։