Այսօր մեկնարկել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը

Այսօր մեկնարկել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը

Այսօր անցկացվելու է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։ Մրցույթին  գրանցվել է մոտ 39 000 մասնակից Հայաստանի և Արցախի շուրջ 1037 դպրոցից։  «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է։ Ամեն տարի մրցույթն անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Իսկ Հայաստանում` 2009 թվականից` «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։

«Կենգուրու» մրցույթը հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնել ոչ միայն իրենց մաթեմատիկական գիտելիքները, այլև մտածելու, տրամաբանելու և դատողություններ անելու կարողությունը։

«Այբ» կրթական հիմնադրամը հավատում է, որ մրցույթի կազմակերպումն ու անցկացումը մեծ ազդեցություն է թողնում Հայաստանի և Արցախի կրթական համակարգի վրա՝ նպաստելով որակյալ կրթության ստեղծմանն ու տարածմանը։