Volvo-ն մեքենաներում վարորդների խմածությանը հետևող տեսախցիկներ կներդնի

Volvo-ն մեքենաներում վարորդների խմածությանը հետևող տեսախցիկներ կներդնի

2020 թվականից  սկսած շվեդական Volvo Cars ընկերությունն իր  արտադրած բոլոր մեքենաներում կտեղադրի հատուկ տեսախցիկներ, որոնք <<կնկատեն>> վարորդի հոգնածությունը և խմածությունը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Տեսախցիկները վերահսկելու են վարորդի դեմքի արտահայտությունը և ժեստերը:  Աննշան շեղումների ժամանակ տեսախցիկները չեն արձագանքի, սակայն եթե վարորդի ուշադրությունը  շեղվի ճանապարհից, կմիանա կամ ձայնային ազդանշանը կամ էկրանին կհայտնվի անհրաժեշտ հիշեցումը:

Համակարգն ակտիվ կարձագանքի այն դեպքերում, երբ տեսախցիկը կորոշի, որ վարորդի վարքագիծը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրա առողջության և կյանքի համար: Օրինակ, եթե վարորդը քնած է ղեկին, ապա ավտոմատ կերպով կմիանան մեքենայի արգելակները, այն դուրս կբերվի ճանապարհից և կանջատվի:

Թեգեր: car, new car, Volvo