Ի՞նչ սմարթֆոն են օգտագործում Նազենին, Գարիկը և Մկոն․ պարզել է ittrend-ը

Ittrend.am-ը որոշել է պարզել, թե ինչ սմարթֆոններ են նախընտրում օգտագործել հայ հայտնիները։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շոուբիզի ներկայացուցիչների մեծ մասը նախընտրում է Apple բրենդի տարբեր սերնդի iPhone-ները։

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  տեխնոբրենդներից նախընրում է Apple-ի արտադրության սմարթֆոնները։ Հաղորդավարուհու նախասիրությունները կռահելը դժվար չէ, եթե նրա Instagram-յան էջին հետևորդ եք։ Նազենին հաճախ է հրապարակում հայելում  արված սելֆիներ։

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը նույնպես խնձորային կայսրության արտադրության սմարթֆոն է օգտագործում։ Չնայած Գարիկի մոտ  բավական դժվար էր հայտնաբերել սմարթֆոնով լուսանկարներ, բայց ittrend.am-ը գտավ։

Մկրտիչ Արզումանյան

Դերասան, սցենարիստ, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը ինչպես Գարիկն ու Նազենին ևս նախընտրում է Apple բրենդը։ Գուշակեք, թե որ մոդելը։

Լիլիթ Հովհաննիսյան

Բազմաթիվ սելֆիներից պարզ է դառնում, որ Apple-ի արագությունն ու վստահելիությունը դուր է եկել նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին։