Վիրտուալ իրականության նոր սաղավարտ Oculus-ից

Facebook-ին պատկանող  Oculus ընկերությունը ներկայացրել է նոր սերդի վիրտուալ իրականության սաղավարտները՝ Rift S-ը։ Գաջեթն ունի վերահսկման  և ներկառուցված աուդիոհամակարգեր:

Ինչպես գրում է The Verge պարբերականը, սաղավարտը ներկայանում է էկրանների առավել բարձր կետայնությամբ՝ 1280×1440 պիքսել յուրաքանչյուր աչքի համար:

Հայտնի է, որ նորույթի ստեղծման գործընթացին մասնակցել են Lenovo ընկերության մասնագետները: Դա թույլ է տվել արագացնել արտադրությունը, ինչպես նաև կատարելագործել դիզայնը:

Ստեղծողները նոր արտադրանքը գնահատել են 399 դոլար: Այն պաշտոնապես հասանելի կդառնա այս գարնանը: Oculus-ի ականաջակալները համակարգչին միանալու կարիք ունեն աշխատելու համար: