Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները․ Արսեն Ջուլֆալակյան

Ի՞նչ վիրտուալ նախասիրություններ ունեն հայ հայտնիները․ Արսեն Ջուլֆալակյան

Ittrend.am–ը  շարունակում է գնալ հայ հայտնիների տեխնոհետքերով ու պարզել նրանց վիրտուալ նախասիրությունները։ Մեր շարքի այսօրվա հերոսը հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն է։

Գաջեթներից նախընտրում է` սմարթֆոն, նոթբուկ, պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Փոքրիկ, բայց որակյալ երաժշտության բարձրացուցիչ(динамик)։ Այս իրերը գրեթե միշտ հետս են

Սիրելի տեխնոբրենդը` Samsung

Մեսինջերներից նախընտրում է`Whatsapp

Սիրելի սոցցանցը` դեռ Facebook

Համացանցում հաճախ կիսվում է`մասնագիտական(սպորտային), ուսուցողական, դաստիարակչական և կարևոր ինֆո պարունակող նյութերով…

Էջեր, որոնց պարտադիր հետևում է`միջազգային լրատվական ամենատարբեր էջերն անպայման (Euronews, CNN, BBC, NBC, RT) IOC-ի և UWW-ի էջերը, հայկականներից՝ Mediamax և Civilnet միայն

Սոցցանցերում նյարդայնանում է` շատ նյարդայնացնող ֆակտորներ կան, բայց կնշեմ անպատժելիությունը, անպատասխանատվությունը և սուտ «հերոսներ, մասնագետները»

Կտրականապես չի like-ի`դաժանություն, բռնություն, արհեստական շուրթերով արված համբույր-պաչիկ և լեզուն կողքից դուրս քցած վիճակում արված նկարներ։ Չնայած,պետք է խոստովանեմ, հազվադեպ եմ որևէ բան like-ում😊

 

Վատ մեկնաբանություններին պատասխանում է` հիմնականում չեմ պատասխանում՝ 7-րդ կետում նշածս պատճառներով…

Հավելվածներից հաճախակի օգտագործում է` կախված գտնվելուս վայրից՝դրանք տարբերվում են։ Հայաստանում հիմնականում google search, messengers, mailboxes, audiobooks, jazz radio, Olympic channel, YouTube…