Հաջորդ սերնդի iPhone-ը կկարողանա ինքնուրույն լիցքավորել Apple Watch-ը և AirPods-ը

Հաջորդ սերնդի iPhone-ը կկարողանա ինքնուրույն լիցքավորել Apple Watch-ը և AirPods-ը

iPhone 11-ը հնարավոր է ստանա  Apple Watch-ի և  AirPods-ի անլար լիցքավորման հնարավորություն։ Բայց սա նախատեսված է լինելու բացառապես խնձորային բրենդի արտադրության գաջեթների համար։

Միտքը նրանում է, որ iPhone-նների մարտկոցը բավական հզոր է, որպեսզի կարողանա հավելյալ սարքեր լիցքավորել իր հաշվին։ Բացի այդ լուրեր են շրջանառվում, որ Apple-ը iPhone-ի տուփերում կսկսի ներդնել նաև հավելյալ  18 վատտ հզորությամբ լիցքավորիչներ, որոնք թույլ կտան արագացնել լիցքավորման ընթացքը։

Սակայն նաև, մյուս ինսայդերների մոտ հակառակ կարծիքն է, որ 2019-ին թողարկվելիք iPhone-ները չեն ունենա նման հավելում։