Եկել է շոուի ժամանակը. Apple-ը անցկացրել է իր ամենամյա շնորհանդեսը

Եկել է շոուի ժամանակը. Apple-ը անցկացրել է իր ամենամյա շնորհանդեսը

Apple-ն անցրացրեց իր հերթական շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացրեց իր նոր ծառայությունները։ Ի դեպ, այս ծառայությունների մասին խոսվում էր վաղուց։ Ինչպես և սպասվում էր Apple-ի ներկայացուցիչները օգտատերերի դատին հանձնենցին  նորությունների թարմացման, հեռուստատեսային, խաղային, բանկային քարտի նորարարական կիրառման գործարկվելիք ծառայությունները: Շնորհանդեսին հրավիրված էին նաև հոլիվուդյան հայտնի աստղեր։ Սա կապված էր TV+-ի հետ։ Շնորհանդեսը ինչպես և նախատեսված էր անցկացվել է Սթիվ Ջոբսի անվան նորակառույց թատրոնում։

Apple News

Շնորհանդեսի բացումն արեց Թիմ Քուկը՝ Apple News-ով։ Իր խոսքում նա նշեց, որ վտսահելիությունը կարևոր է խնձորային բրենդի համար և հենց նման հարթակ է արդեն իսկ դարձել նորությունների մատակարարման ծառայությունը։ Քուկը նաև նշել է, որ Apple-ի մատուցած ծառայությունները մատչելի են և հասանելի բոլորին, բացի այդ այստեղ ապահովում են օգտատիրոջ անձնական տվյալները և գաղտնիությունը։ Apple News-ի նորություններից ևս մեկ բան՝ այստեղ այսուհետ հասանելի կլինեն ամսագրեր։ Օգտատերերին հնարավորություն կտրվի «նախընտրելիներ» շարքում ավելացնել մինչև 300 ամսագիր՝ Los Angeles Times-ը, Wall Street Journal-ը և այլն։ Հավելվածը կարժենա 9,99 դոլար ամսական։

Apple Card

Երեկոյի ամենասպասվածներից մեկը Apple Card նորարարական բանկային քարտն էր, որը ներկայացրեց  Apple Pay-ի փոխնախագահ Ջենիֆեր Բեյլին։ Այս քարտը կհեշտացնի օգտատերերի վճարային գործընթացը, քանի որ բոլոր բանկային քարտերը կցված կլինեն օգտատիորջ  iPhone-ին։ Բացի այդ ծառայությունը ինքնաբերաբար կհաշվի ծախսերն ու գումարի մնացորդը: Բայց սա էլ առանց վճարի չէ։ Ամեն օր Apple-ը օգտատիրոջից կգանձի ծախսված գումարի 2%-ի չափով գումար։ Իսկ այս ծառայության միջոցով գնումներ կատարելիս օգտատերն ամեն անգամ ստիպված կլինի դիմել  TouchID կամ FaceID անվտանգության համակարգերի օգնությանը։

Նոր խաղային ծառայություն Apple-ից

Թիմ Քուկը շուտով վերադարձավ բեմ և ներկայացրեց AppStore-ի նորաստեղծ  խաղային ծառայությունը։ Գեյմերները տոնելու առիթ ունեցան, քանի որ հարթակն իր մեջ ներառելու է ավելի քան 100 բացառիկ խաղեր, որոնք հասանելի կլինեն օֆլայն ռեժիմում։ Անձնական տվյալների պաշտպանության մասին նույնպես կարելի է չանհանգստանալ՝ Apple-ը խոստացել է՝ կլինեն ապահով։

Apple TV

Հաջորդ նորությունը Apple TV-ն է: Apple-ի նոր հեռուստատեսությունը ներկայացրեց  Apple-ի ծառայությունների գծով փոխնախագահներից Փիթեր Սթեմը:

Apple TV-ն իր մեջ ներառում է կաբելային հեռուստատեսություն՝  սպորտային հեռարձակումներ, հեռուստասերիալներ և այլ ժամանցային ալիքներ։ Apple TV-ի շնորհանդեսի համար կային հատուկ հյուրեր՝ դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ և այլն։  Շնորհանդեսի ժամանակ բեմում հայտնվեցին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, Ջեյ Ջեյ Աբրամսը, Նայթ Շյամալանը, դերասանուհիներ՝ Ռիզ Ուիզերսփունը, Վիոլա Դևիսը, Ջենիֆեր Էնիսթոնն ու դերասաններ Ջեյսոն Մոմոան, Սթիվ Քարելը: Հայտնիների առաքելությունը մեկն էր՝ պատմել ուշագրավ պատմություններ իրենց հետաքրքիր կենսագրությունից։ Հայտնի ռեժիսորների ու դերասանների բեմ բարձրանալը մի բանի մասին է հուշում՝ Apple-ն արդեն համագործակցություն է ձեռք բերել ոլորտի դեմքերի հետ համատեղ ֆիլմերի ու սերիալների արտադրության համար։