Չինաստանում շուն են կլոնավորել

Լավ, ոստիկանական շուն ունենալու համար, քիչ ջանք, ռեսուրս և ժամանակ  չի թափվում։ Սա կախված է նրանից, որ ինչպես և մարդիկ, այնպես էլ շները ունեն տարբեր բնավորություններ և կարողություններ։

Չնաստանում Յունյանի գյուղատնտեսական համալսարանում որոշել են հարցին հեշտ լուծում տալ և կլոնավորել ոստիկանական հայտնի շանը, որը երկրի լավագույն ոստիկանական շունն է համարվում։ Կլոնարվորումը իրականացրել են Beijing Sinogene Biotechnology Co ընկերության մասնագետների հետ համատեղ։

Կլորնավորված շունը ստացել է Կունսյուն անունը և արդեն մոտ 2 ամսական է։ Շունը հատուկ դասընթացներ է անցնում ոստիկանական բաժանմունքում հետագայում աշխատելու համար։  Ըստ գիտնականների կլոնավորված շանը վարժացնելու համար քիչ ժամանակ կծախսվի, իսկ արդյունքը առավել գոհացուցիչ կլինի։