Huawei-ն խելացի ակնոց է ներկայացրել

Huawei-ն խելացի ակնոց է ներկայացրել

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է առաջին «խելացի» ակնոցը, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում: Գաջեթն ստեղծվել է կորեական Gentle Monster ապրանքանշանի հետ համատեղ և առաջինն է հանդիսանում կորեական ընկերության պատմության մեջ:

Ակնոցն ստեղծվել է փոշուց և խոնավությունից պաշտպանության IP67 չափանիշներին համապատասխան: Գաջեթը կարող է լիցքավորվել անլար միացմամբ՝ պատյանի միջոցով կամ USB-C լարի օգնությամբ:

Նորագույն սարքավորման արժեքը դեռևս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն նախատեսվում է թողարկել 2019-ի հունիս-հուլիս ամիսներին:

Թեգեր: Glass, Huawei, smart glass